1. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:

ամպ ատամ անկողին օղ աշխարհ

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

ականջ ալիք Ալիկ աման ուլ

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

պապի տատի ծախու ձի

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:

2. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

բ)  Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:

3. Գրի՛ր թե նախորդ վարժության մեջ առաջադրված ո՞ր պահանջին է համապատասխանում տրված բառերից յուրաքանչյուրը:

Որակ, ոզնի, երանգ, եղևնի, տերև, ճանապարհ, կաթսա, արոտ:

4. Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Գրավչություն, ժողովրդական, ճերմակաթև, թևատարած, ուղևորություն, ավյուն:

5. Տրված բառերը վանկատի՛ր:

Անիրական, անապահով, չորքոտանի, հեռագրել, հետապնդում, տձևություն, հարավարևմտյան:

6. Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

7.  Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

8. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

9. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդհամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր, դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

Оставьте комментарий